Պենտագոնը հայտարարում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի հավելյալ օգնություն հատկացնելու մասին |armenpress.am|
15:35 - 02 ապրիլի, 2022

Պենտագոնը հայտարարում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի հավելյալ օգնություն հատկացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին: Այս մասին հայտնում է  ԱՄՆ պաշտպանության վարչությունը։ 

«USAI-ի միջոցով կտրամադրվի մինչև 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումը ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել