Երբ եվրոպացիները սթափվեն, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը․ Պեսկով |tert.am|
17:00 - 02 ապրիլի, 2022

Երբ եվրոպացիները սթափվեն, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը․ Պեսկով |tert.am|

tert.am: Երբ եվրոպացիները սթափվեն և հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից և մտածեն, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի, Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, կգա ժամանակը՝ վերագնահատելու մեր հարաբերությունները և մտնելու երկխոսության մեջ»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել