Օդեսայում այսօր վաղ առավոտյան պայթյուններ են հնչել։ Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր Պյոտր Օբուխովի պնդմամբ՝ քաղաքի վրա օդային գրոհ է իրականացվել, գրում է ՈւՆԻԱՆ-ը։
«Թշնամին [Ռուսաստանը – խմբ․] հրթիռաին հարվածներ է հասցրել Օդեսային։ Նպատակներից մեկը ենթակառուցվածքային օբյեկտն է եղել», - նշել է նա։
Նախնական տվյալներով զոհեր չկան։ Ներկա պահին Օդեսայում փրկարարները շարունակում են մարել հրդեհները։
Ռուսական կողմը հայտնում է, որ Օդեսայում նավթավերամշակման գործարան է ոչնչացրել։
«Այսօր առավոտյան ծովային և օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսա քաղաքի հատվածում ոչնչացվել է նավթավերամշակման գործարան և վառելիքաքսանյութերի երեք պահեստ, որտեղից վառելիք է մատակարարվել Նիկոլաևի ուղղությամբ ուկրաինական զորքերի խմբավորումներին», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նորա Վանյան
comment.count (0)