ՌԴ ՊՆ պնդմամբ՝ «Կիևի վարչակարգի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վկայում են Բուչայում ռուս զինվորականների «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են»
21:05 - 03 ապրիլի, 2022

ՌԴ ՊՆ պնդմամբ՝ «Կիևի վարչակարգի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վկայում են Բուչայում ռուս զինվորականների «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են»

«Կիևի վարչակարգի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների կողմից ինչ-որ «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են»։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքում տեղի ունեցածը։ 

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները «Բուչա բնակավայրի բնակիչների նկատմամբ բռնություն չեն գործադրել այնտեղ գտնվելու ժամանակ»․

«Այն ժամանակ, երբ այս բնակավայրը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից»,- հայտնել են նախարարությունից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել