Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը
14:20 - 04 ապրիլի, 2022

Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը և Լատվիայի Latvijas Gāze էներգետիկ ընկերությունը հայտնել են, որ հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը։

Ռուսական գազի 85% տոկոս պահանջարկ ունեցող Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող առանց ռուսական գազի մնալ, և եթե ստիպված լինի դրա դիմաց ռուբլիով վճարել, կանի դա՝ չնայած որ սատարել է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, գրում է Reuters-ը։

Նշենք, որ Ռուսաստանը պահանջել է իր գազի մատակարարումների համար ռուբլիով վճարել, սակայն Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 1-ին հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները, որոնց պայմանագրերում ամրագրված է եվրոյով կամ դոլարով վճարումը, չպետք է կատարեն այդ պահանջը։

«Գազի [հոսքը] չպետք է դադարեցվի։ Եթե պայման կա դրա դիմաց ռուբլով վճարելու, կվճարենք ռուբլով», - ասել է Սուլիկը։

Նա հավելել է, որ Սլովակիան շարունակելու է այս ընդհանուր մոտեցման ուղղությամբ աշխատել ԵՄ հետ։

Սուլիկը նշել է, որ երկիրը գազի հերթական վճարումը պետք է կատարի մայիսի 20-ին, նա դեռ վեց ամիս ունի՝ լուծում գտնելու համար, սակայն Սլովակիան չի կարող առանց գազամատակարարման մնալ։

Լատվիայի Latvijas Gāze ընկերությունը երեկ հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ իր կնքած պայմանագրում գազի դիմաց վճարումներն ամրագրված են եվրոյով, սակայն նշել է, որ ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը կատարելը հնարավոր է։

«Հաշվարկների կատարման կարգում նշված [ռուսական կողմի] փոփոխությունների համապատասխանությունը սահմանված պատժամիջոցներին գնահատելուց հետո, նախնական եզրակացություն է արվել, որ հաշվարկների այդ կարգը՝ ռուսական ռուբլով վճարումը, ֆորմալ առումով չի խախտում պատժամիջոցային ռեժիմն ու հնարավոր է», - ասված է ընկերության հայտարարությունում։

Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել