«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել
 |tert.am|
14:59 - 04 ապրիլի, 2022

«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է  Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- հայտարարել է Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել