ԱՄՆ-ն կոչ է անում կասեցնել ՌԴ անդամությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից
10:44 - 05 ապրիլի, 2022

ԱՄՆ-ն կոչ է անում կասեցնել ՌԴ անդամությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կխնդրի հեռացնել Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, երեկ հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը այն բանից հետո, երբ Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ: 

193 անդամ ունեցող վեհաժողովը ձայների երկու երրորդով կարող է դադարեցնել պետության անդամությունը՝ մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ կատարելու համար։

«Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին ֆարս է»,- ասել է ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Ռումինիա կատարած այցի ժամանակ:

«Եվ դա սխալ է, այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկի նրան հեռացնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել