ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի դեպքերի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու Ռուսաստանի պահանջի մերժումն «աննախադեպ է»։
«Աննախադեպ է այն, ինչ տեղի ունեցավ երեկ և այսօր։ Անհավանական է, որ մեզ մերժեցին ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել։ Սա աներևակայելի, ՄԱԿ պատմության մեջ աննախադեպ մի բան է»,- «Կոմերսանտի» փոխանցմամբ ասել է Նեբենզյան ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ՄԱԿ կայքում։
Նա պնդել է, որ Բուչայում արված տեսանյութը «բեմադրված է» և խոստացել նոր ապացույցներ ներկայացնել։
Նշենք, որ Բուչայում ռուսական զորքերի նահանջից հետո քաղաքացիական անձանց դիեր են հայտնաբերվել։ Քաղաքում արված լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումից հետո Ռուսաստանը պահանջել էր ապրիլի 4-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել այդ հարցով։ Մեծ Բրիտանիան, որը նախագահում է ՄԱԿ-ում, համաձայնություն չէր տվել։
comment.count (0)