factor.am: ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 86-ը 86-ի դիմաց, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հաստատում եմ, որ «86-ը 86-ի դիմաց» ձևաչափով փոխանակումը տեղի է ունեցել»,- ասել է նա։
Ցուցակում ընդգրկված են եղել նաև «Ռոսատոմի» աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը բացառել է նրանց։
Մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ գերիների թվում են եղել 10-ից ավելի ռուս նավաստիներ, սակայն նրանց վերադարձի հնարավորություն դեռևս չի տրվում։ Բացի այդ, Մոսկվան աշխատում է բեռնատարի 90 վարորդի վերադարձի ուղղությամբ։
comment.count (0)