Մոսկվան կպատասխանի ՌԴ-ի դեմ յուրաքանչյուր ոչ բարեկամական գործողության. Զախարովա |tert.am|
11:09 - 06 ապրիլի, 2022

Մոսկվան կպատասխանի ՌԴ-ի դեմ յուրաքանչյուր ոչ բարեկամական գործողության. Զախարովա |tert.am|

tert.am: Մոսկվան Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին համապատասխան պատասխան կտա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսման զանգվածային դեպքերը։

«Յուրաքանչյուր նման ոչ բարեկամական արարքի համար մենք համապատասխան պատասխան կտանք»,- ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ արևմտյան գործընկերների նման գործողությունները «դե ֆակտո հանգեցնում են երկկողմ հարաբերությունների անաբիոզի»:

Դիվանագետը նշել է, որ նման ոչ բարեկամական դրսևորման յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար տրվում է Մոսկվայի «ամենաարդյունավետ պատասխանը», որը համապատասխանում է իրավիճակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել