tert.am: Հունաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի արտգործնախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հունաստանի իշխանությունները Հունաստանում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակցին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել»,- ասվում է տեքստում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի այս առնչությամբ:
comment.count (0)