ՌԴ-ում պնդում են, թե Ուկրաինայում «Բուչայի սցենարով նոր սադրանքներ» են նախապատրաստվում
18:35 - 06 ապրիլի, 2022

ՌԴ-ում պնդում են, թե Ուկրաինայում «Բուչայի սցենարով նոր սադրանքներ» են նախապատրաստվում

Լուսանկարը՝ Reuters-ի

ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը պնդում է, որ Ուկրաինան ավարտել է Կոնոտոպում, Տրոստյանեցում, Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության մասնակցությամբ նոր սադրանքների նախապատրաստումը «Բուչինի սցենարով»։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։

«Ներկայումս ավարտվել է Սումիի շրջանի Կոնոտոպ և Տրոստյանեց քաղաքներում, ինչպես նաև Կիևի շրջանի Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության ներգրավմամբ նման սադրանքների նախապատրաստումը»,- ասել է նա։

Միզինցևի խոսքով «Կիևը ևս մեկ սադրիչ նյութեր է նախապատրաստում՝ խաղաղ բնակիչների մահվան մասին, իբր ռուսական բանակի գործողությունների հետևանքով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել