Չորեքշաբթի օրը Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի համար վճարել ռուբլիով՝ «հակառակվելով ԵՄ-ին», որը միասնական ճակատ էր ձևավորում՝ ընդդիմանալով արժույթով վճարումներ կատարելու Մոսկվայի պահանջին: Այս մասին գրում է Reuters-ը։
Հունգարիան առաքումների համար կվճարի ռուբլով, եթե Ռուսաստանը դա խնդրի, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ի պատասխան Reuters-ի հարցին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ռուսական գազ գնող եվրոպական երկրները դրա դիմաց պետք է վճարեն ռուբլիով, այլ ոչ թե դոլարով և եվրոյով, ինչպես նախկինում։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ ԵՄ իշխանությունները «որևէ դեր չեն խաղում» Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքում, որ հիմնված է հունգարական ընկերության և «Գազպրոմ»-ի միջև կնքված երկկողմ պայմանագրի վրա:
Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել այս հայտարարությունները։
Հունգարիան ԵՄ այն քիչ անդամ երկրներից է, որ մերժել եմ Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության»:
Թե ինչ է «նշանակում» գազի դիմաց ռուբլիով վճարումը, կարող եք կարդալ այստեղ։
comment.count (0)