«Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»․ Սանասարյանը՝ իշխանություններին
22:43 - 06 ապրիլի, 2022

«Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»․ Սանասարյանը՝ իշխանություններին

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սերժ Սարգսյանին և յուր թիմին ի պատասխան, Փաշինյանին՝ ի գիտություն.

Եթե 2013թ․-ին Հայաստանի ոչ բարով իշխանությունները մի գիշերվա մեջ չփոխեին երկրի եվրոպական վեկտորը և ԵԱՏՄ չտեղավորեին, 2020-ին մենք չէինք ունենա նման ողբալի վիճակ։ ԵԱՏՄ կոչվող ճահիճը մտաք՝ հիմքում դնելով Արցախի անվտանգությունը։

Եթե անգամ 2013-ին ԵԱՏՄ չմտնելու արդյունքում Ադրբեջանը հարձակվեր, ինչին խիստ կասկածում եմ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այդ ժամանակվա Ադրբեջանն իրենից մեծ սպառնալիք չէր ներկայացնում։

Որպեսզի ավելի պարզ լինի վերոնշյալը, պետք է խորությամբ ուսումնասիրել SIPRI-ի կայքը և կտեսնեք, որ 2013-ից սկսած է Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել մեծ քանակությամբ ՏՈՍ-1, Սմերչ, T90-S տանկեր, հակատանկային Բաստիոն համակարգեր և այլ։

Այսինքն՝ նույնիսկ Կրեմլի պահանջը կատարելով՝ Հայաստանը մտավ մի ճահիճ, որտեղ ոչ տնտեսական զարգացում կար, ոչ էլ անվտանգության ապահովում, փոխարենը ավելի խոր ու համապարփակ շրջապատվեց Ադրբեջանի դաշնակիցներով։

Ասել կուզեմ, լռե՛ք, եթե ժամանակին, ի թիվս այլ որոշումների, Հայաստանը դուրս բերեիք ռուսական ճահճից, այսօր կունենայինք լրիվ այլ իրավիճակ։

Նույնն ասում եմ օրվա իշխանություններին. միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել