Ռուսական նավթի և գազի դիմաց վճարվածը «արյունոտ գումար է»․ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնելու ռուսական նավթն ու գազը գնելը։

«Դրանք արյունոտ փողեր են»,- ասել է Շմիգալը BBC-ին տված հարցազրույցում։

«Նրանք այդ գումարով գնում են զենք, որով սպանում են ուկրաինացիներին։ Ռուսական բյուջեն ահաբեկչության բյուջե է՝ ընդդեմ ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Նա նաև նշել է, որ ռուսական զորքերի վայրագությունները «ցեղասպանության փորձ են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև