Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են համաձայնեցվել այսօր կամ վաղը․ Բորել
13:57 - 07 ապրիլի, 2022

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են համաձայնեցվել այսօր կամ վաղը․ Բորել

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է ածխի ներկրման արգելք, կարող է համաձայնեցվել հինգշաբթի կամ ուրբաթ: Reuters-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Գուցե՝ այսօր ցերեկը կամ, ամենաուշը, վաղը»,- ասել է նա լրագրողներին՝ ժամանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպմանը։

Իր մյուս նյութում Reuters-ը գրում է, որ ՆԱՏՕ-ում ունեցած իր ելույթի ժամանակ Բորելը նշել է, որ Եվրամիությունը քննարկելու է նաև ռուսական նավթի էմբարգոն՝ հավելելով, որ հուսով է՝ այն  շուտով կսահմանվի։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել