Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|
14:01 - 07 ապրիլի, 2022

Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

tert.am: Բանակցությունների մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ բավականին ուշ, արդեն գիտեք, որ չափավոր օպիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը, այս կապակցությամբ պետք է նշել, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ, դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալ առաջ բանակցություններրի շրջանակներում»,- հավելեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում Արցախի և նրա կարգավիճակի մասին, Վարդանյանը ասաց․

«Մենք բազում հարցերում և դիտարկումներում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծել ենք, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդը ունի իրրավունքներ, որոնք պետք է իրագործվեն։ Տվյալ դեպքում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել