ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ
21:53 - 07 ապրիլի, 2022

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դաշնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, ներառյալ՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային, ուժեղացնելու իրենց պաշտպանունակությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները Ուկրաինային մատակարարում են տարբեր տարիների արտադրության զենք՝ չբաժանելով դրանք հարձակողական և պաշտպանականի։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ գերադասում են չբացահայտել, թե ինչ զինատեսակներ են մատակարարում Ուկրաինային։ Այդուհանդերձ, ընդգծել է գլխավոր քարտուղարը, «դաշինքն ամեն օր տեսնում է այդ զինատեսակների ազդեցությունը մարտի դաշտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել