armenpress.am: Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիեւին ներառում Է ավելի քան 1,4 հազար Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 5 հազար Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ հարյուրավոր Switchblade արգելափակող արկեր: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ապրիլի 7-ին տարածված հայտարարության մեջ։
«Ռազմական օգնության երկու փաթեթով բոլոր հակատանկային եւ հակաօդայն համակարգերը, օգնություն, որը մարտ ամսին հավանության Է արժանացել (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո Բայդենի) կողմից, առաքվել են»,- նշված Է փաստաթղթում: Այնտեղ ասված Է, որ «վարչակազմը շարունակում Է աշխատել դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ որոշելու համար այն լրացուցիչ զինամթերքը, որը կարող Է հանձնվել Կիեւին: «Ավելի քան 30 երկրներ ռազմական օգնություն են ուղարկել Ուկրաինային, մասամբ մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ»,- հավելել են Սպիտակ տանը:
Հայտարարության մեջ արձանագրված Է, որ փետրվարի 24-ից Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում Է 1,7 միլիարդ դոլար, իսկ 2021 թվականի հունվարից՝ 2,4 միլիարդ դոլար: Այն ներառում Է ավելի քան 7 հազար հակատանկային համակարգեր, բացի Javelin-ներից, ավելի քանի 7 հազար միավոր հրազեն, ավելի քան 50 միլիոն միավոր ռազմամթերք, զրահաբաճկոնների եւ սաղավարտների 45 հազար լրակազմ, նշանառության լազերային համակարգով հրթիռային համալիրներ, հրետանու դեմ պայքարի համար ռադիոտեղորոշման կայաններ, անօդաչուներ եւ ականանետեր: Բացի դրանից, հիշյալ օժանդակությունը ներառում Է Puma անօդաչու թռչող ապարատներ, զրահաավտմոբիլներ, գիշերային տեսունակության համակարգեր եւ կապի միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)