Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է իր մասնակցությունը Կրամատորսկի կայարանին հասցված հարվածներին
15:38 - 08 ապրիլի, 2022

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է իր մասնակցությունը Կրամատորսկի կայարանին հասցված հարվածներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ չի հասցրել ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ապրիլի 8-ին ռուսական Զինված ուժերը Կրամատորսկ քաղաքում ոչ մի կրակային խնդիր չեն ունեցել և չեն պլանավորել», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Կառույցը նշել է, որ ուկրաինական կողմի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին, «սադրանք ենք և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

«Ընդգծենք, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որի բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի տարածքում [որոնց լուսանկարները] հրապարակվել են ականատեսների կողմից, կիրառում է միայն ուկրաինական Զինված ուժերը», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր հարված է հասցվել Կրամատորսկի երկաթուղային կայարանին, ուկրաինական կողմի տվյալներով՝ ավելի քան 30 զոհ և 100-ից ավելի վիրավոր կա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել