Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու մասին
22:03 - 08 ապրիլի, 2022

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք ուղարկելու մասին։ Այս մասին հաղորդել է BBC-ն։

Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ ռազմական տեխնիկա կուղարկի, ներառյալ «Starstreak» զենիթահրթիռային համակարգեր և 800 հակատանկային հրթիռներ։

Ջոնսոնն այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ տասնյակ մարդիկ են զոհվել Ուկրաինայի արևելքում մարդաշատ երկաթուղային կայարանը հրթիռակոծության հետևանքով։

Ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Դաունինգ Սթրիթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ջոնսոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը չի խուսափի պատժից Կրամատորսկ կայարանում տեղի ունեցած հարձակումից հետո։

«Ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիան և Գերմանիան նույն սարսափի և նողկանքի զգացումն ունեն այն դաժանությունից, որը սանձազերծվել է, ներառյալ այսօր առավոտյան իրենց տները լքող փախստականների անխիղճ ռմբակոծությունը»,- հայտարարել է Ջոնսոնը` հավելելով, որ «քաղաքացիների վրա հարձակվելը միանշանակ ռազմական հանցագործություն է, և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում աչքաթող չեն արվի կամ անպատիժ չեն մնա»:

Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան ճշգրիտ զինամթերք կուղարկի Ուկրաինային, որոնք «կարող են երկար մնալ երկնքում այնքան ժամանակ մինչև դեպի թիրախ ուղարկվելը», ինչպես նաև ավելի շատ սաղավարտներ, զրահաբաճկոններ և գիշերը տեսնելու համար նախատեսված սարքեր։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի նաև զրահապատ «Մաստիֆ» մեքենաներ՝ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու համար: Դրանք ծանր զրահամեքենաներ են, որոնք հարմար են ճանապարհային պարեկների և շարասյուների համար:

 

Լուսանկարը՝ PA Media-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել