Անհրաժեշտ է հեռացնել ՌԴ-ն ԵԱՀԿ-ից. Ուկրաինայի ԱԳՆ |tert.am|
10:02 - 09 ապրիլի, 2022

Անհրաժեշտ է հեռացնել ՌԴ-ն ԵԱՀԿ-ից. Ուկրաինայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանը։ Նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, գրում է korrespondent.net-ը:

«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա դա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ եւ հեռացնել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել