tert.am: Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է, ըստ բրիտանական հետախուզության։ Նշվում է, որ այդ փորձերին Ուկրաինայի ԶՈՒ դիմակայում է, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թևավոր հրթիռների արձակումները շարունակվում են։
Բացի դրանից, ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունն Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։
comment.count (0)