Ռուսաստանը մեղադրում է «YouTube»-ին խորհրդարանական ալիքի հաշիվն արգելափակելու մեջ
14:53 - 09 ապրիլի, 2022

Ռուսաստանը մեղադրում է «YouTube»-ին խորհրդարանական ալիքի հաշիվն արգելափակելու մեջ

«YouTube»-ը ստորագրել է «սեփական դատավճիռը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում՝ անդրադառնալով «Дума ТВ» յութուբյան ալիքի արգելափակմանը։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։

«Պահպանեք ձեր կոնտենտը, տեղափոխեք այն ռուսական հարթակներ և արագ»,- նշել է նա։

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Google-ն արգելափակել է «Дума ТВ» յութուբյան ալիքը, որտեղ տեղադրում էին պատգամավորների բացառիկ մեկնաբանություններ և հեռարձակում լիագումար նիստեր։ Ստորին պալատից հայտնել էին, որ իրենք պատրաստ էին սրան և մշակել են այլ կայքեր։

«Ռոսկոմնադզորն» իր հերթին պահանջել է վերականգնել ալիքի հասանելիությունը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Google-ը հավատարիմ է իր ընդգծված հակառուսական դիրքորոշմանը Արևմուտքի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմում և հիմնական հարթակն է կեղծիքների տարածման համար՝ խտրականություն ցուցաբերելով ռուսական պաշտոնական տեղեկատվական աղբյուրների նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել