Ռուսական զորքերը հրթիռակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանը, վնասվել է օդանավակայանն ու ենթակառուցվածքային օբյեկտը։ Liga.net-ի փոխանցմամբ հաղորդել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի պետ Վալենտին Ռեզնիչենկոն։
«Զվոնեցկիում հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտի․․․ Կրկին հարված են հասցրել Դնեպրի օդանավակայանին։ Դրանից ոչինչ չի մնացել։ Ավերվել են և՛ օդանավակայանը, և՛ դրան հարող ենթակառուցվածքները»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ «ոչնչացվել է «Դնեպր» գումարտակի շտաբը»․ «Գիշերվա ընթացքում Դնեպրոպետրովսկի Զվոնեցկոյե բնակավայրում ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է «Դնեպր» ազգայնական գումարտակի շտաբն ու տեղակայման վայրը, ուր վերջին օրերին օտարերկրյա վարձկաններ են ժամանել»։
Նորա Վանյան
comment.count (0)