Ըստ ՄԱԿ տվյալների՝ Ուկրաինան լքել է ավելի քան 4,5 մլն փախստական

Փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, որը ՌԴ-ն անվանում է «հատուկ գործողություն», Ուկրաինան լքել է ավելի քան 4,5 մլն փախստական։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան։ Այս մասին հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Ապրիլի 9-ի տվյալներով հակամարտության մեկնարկից հետո փախստականներն ամենաշատը տեղափոխվել են Լեհաստան՝ 2 593 902 մարդ, Ռումինիա՝ 686 232 մարդ, Հունգարիա՝ 419 101 մարդ։

Լուսանկարը՝ AP-ի

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև