Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում
14:17 - 11 ապրիլի, 2022

Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ուկրաինա կատարած այցի ընթացքում ականատես է եղել «խաղաղ բնակչության դեմ ռուսական զորքերի դաժան ագրեսիայի», ասված է ԵՄ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության կայքում։

Նա նշել է, որ գործընկերների հետ քնարկվելու են Ուկրաինայի ժողովրդին ավելի շատ օգնելու, հնարավոր տնտեսական ճգնաժամին դիմակայելու քայլերը, քանի որ «բոլորն են բախվելու այս [ուկրաինական] պատերազմի հետևանքներին»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրոք կարծում է, որ պատերազմը պետք է հաղթել պատերազմի դաշտում, ինչպես ավելի վաղ գրել էր իր թվիթերյան էջում, Բորելն ասել է․

«Սովորաբար, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում, այո»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել