factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:
Նրա խոսքով՝ Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով, գրում է Ինտերֆաքսը։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, «մենք պետք է պահպանենք խաղաղությունը»։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու ոչ մի կոչ չի թույլատրվի կառավարության կողմից։
comment.count (0)