Եվրամիությունը 20 ռուսական ավիաընկերություն է ներառել օդային անվտանգության իր սև ցուցակում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին, ասված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Այս քայլը թելադրված է Ռուսաստանում օտարերկրյա օդանավերի հարկադիր վերագրանցմամբ, որը թույլ է տալիս շահագործել դրանք առանց թռիչքների իրականացման պիտանելիության վավեր հավաստագրերի։
«Ուզում եմ ընդգծել, որ այս որոշումը Ռուսաստանի դեմ ևս մեկ պատժամիջոց չէ։ Այն կայացվել է բացառապես տեխնիկական և անվտանգային նկատառումներով», - ասել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը։
Նորա Վանյան
comment.count (0)