Ռուսական նավթի ներմուծման ծավալների ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից․ Ջո Բայդեն

 |factor.am|
14:07 - 12 ապրիլի, 2022

Ռուսական նավթի ներմուծման ծավալների ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից․ Ջո Բայդեն |factor.am|

factor.am: Ռուսական նավթի ներմուծման ծավալների մեծացումը Հնդկաստանի շահերից չի բխում և կարող է խոչընդոտել Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում, որոնք անցկացվել են ապրիլի 11-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ Բայդենը բանակցությունների ընթացքում «հստակ հասկացրել է՝ նա չի կարծում, որ Հնդկաստանի շահերից է բխում ռուսական էներգառեսուրսների կամ այլ ապրանքների ներմուծումն արագացնելը կամ ծավալներն ավելացնելը»։

Իր հերթին, Մոդին որևէ հրապարակային հայտարարություն չի արել ռուսական նավթի հետագա մատակարարումների վերաբերյալ։ Փսակին նաև չի նշել՝ արդյո՞ք Հնդկաստանը որևէ պարտավորություն է ստանձնել էներգակիրների ներմուծման հետ կապված, սակայն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել երկրին էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Հնդկաստանն «իր դատողությունները կանի» այս «շատ անկեղծ խոսակցությունից», շեշտել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել