factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունն օգնում է Ուկրաինային նախապատրաստվել ռազմական գործողությունների նոր՝ ավելի լայնածավալ փուլին: Այս մասին Digi24-ին տված մեկնաբանությունում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն, գրում է korrespondent-ը։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզ սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ։ Մենք թևակոխում ենք ավելի բարդ, իր բնույթով առաջինից տարբերվող փուլ, շատ ավելի լայն տարածքում՝ և՛ արևելքում՝ Դոնբասում, և՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- ասել է Ջոանեն՝ պատերազմի երկրորդ փուլն «անխուսափելի» անվանելով։
Նրա խոսքով՝ Դաշինքը տվյալներ ունի ռուսական ուժերի վերախմբավորման և պատերազմի առաջին փուլում նրանց կրած հսկայական կորուստների համալրման վերաբերյալ։ Ջեոանեն վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարում են մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ռազմական տեխնիկա և սպառազինություն, որոնք կարող են խոցել թիրախները մեծ հեռավորության վրա։
comment.count (0)