ՌԴ-ն դեֆոլտ չի հայտարարել. ՌԴ ֆիննախը հերքել է CNN-ի հրապարակումը
 |tert.am|
17:24 - 12 ապրիլի, 2022

ՌԴ-ն դեֆոլտ չի հայտարարել. ՌԴ ֆիննախը հերքել է CNN-ի հրապարակումը |tert.am|

tert.am: Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը դեֆոլտ է հայտարարել եվրապարտատոմսերի պարտավորությունների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«CNN-ի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Ռուսաստանը դեֆոլտ չի հայտարարել եվրապարտատոմսերի իր պարտավորությունների վերաբերյալ։ Դեֆոլտ նշանակում է, որ պարտապանը չունի միջոցներ իր պարտքային պարտավորությունները կատարելու կամ ունի միջոցներ, բայց չունի այդ պարտավորությունները կատարելու ցանկություն: Սրանցից ոչ մեկը չի վերաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ միջոցներ ունի իր բոլոր պարտքային պարտավորությունները ժամանակին սպասարկելու և մարելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել