Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ-ն ուզում է «պաշտպանել Դոնբասի մարդկանց», հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
«Ռուսաստանը հայտարարել է, որ իր նպատակն Ուկրաինայում «Դոնբասի մարդկանց պաշտպանելն է»։ Պարզապես այս պահին շարժական դիակիզարաններում այրվում են Մարիուպոլի հազարավոր քաղաքացիների մարմինները, որը Դոնեցկի շրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Նրանք, ովքեր կենդանի են մնում, սովից են մահանում։ Ինչի՞ց եք նրանց պաշտպանում։ Կյանքի՞ց», - գրել է Պոդոլյակը Թվիթերում։
Նորա Վանյան
comment.count (0)