Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձախողում էր նաև կազմակերպության համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ:
«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- նշեց նա:
Վարչապետը ընդգծեց, որ ադրբեջանաան Զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար. «Այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կմ տարածքները, ցավոք, միակը չեն ՀՀ-ում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կմ տարածք գնվում է այդ կարգավիճակում, և, ինչպես ասել եմ, մեր քաղաքականնությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի համատեքստում»:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)