Մակրոնը պլանավորում է մոտակա օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի և Զելենսկու հետ
14:50 - 13 ապրիլի, 2022

Մակրոնը պլանավորում է մոտակա օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտակա օրերին պլանավորում է նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Մոտակա օրերին ես կրկին հեռախոսազրույց կունենամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է նա France 2 հեռուստաալիքի եթերում։ 
Նա նաև հայտարարել է, որ գործադրում է բոլոր ջանքերը՝ դադարեցնելու ռազմական գործողություններն Ուկրաինայում և այնտեղ խաղաղություն հաստատելու՝ հավելելով, որ Ուկրաինայում կատարվող իրադարձություններն անընդունելի են և «ռազմական հանցագործությունների մասին բոլոր տվյալները պետք է հետաքննի դատարանը»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել