Մեծ Բրիտանիան վաղվանից՝ ապրիլի 14-ից, մտադիր է արգելել ռուսական երկաթի և պողպատի ներկրումը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ կարգելվի նաև քվանտային տեխնոլոգիաների, բարձրակարգ նյութերի և շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Այս միջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմական հավակնություններին խոչընդոտելուն»։
«Վաղվանից մենք արգելում ենք ռուսական երկաթի և պողպատի ներկրումն, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների և բարձրակարգ նյութերի արտահանումը, որոնց կարիքը Պուտինը շատ ունի։ Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը՝ կասեցնելու Պուտինի ռազմական մեքենայի ընթացքը», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։
Վաղը երկրի խորհրդարանը կքննարկի այս առաջարկներն, ասված է հաղորդագրությունում։
Նորա Վանյան
comment.count (0)