Թուրքիան կհետևի Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ մակարդակով, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան կհետևի բոլոր պատժամիջոցներին, որոնք համաձայնացվել և հաստատվել են ՄԱԿ մակարդակով», - ասել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի գործողություններն այս ուղղությամբ հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում դեռ պահպանվում է հրադադարի հավանականությունը՝ չնայած ներկա իրավիճակի բարդությանը, և Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների միջև նոր բանակցությունների կազմակերպման համար։
Նորա Վանյան
comment.count (0)