Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ իրենց հանդիպման ընթացքում ասել է, որ Ավստրիան գազի դիմաց կարող է նախկինի պես եվրոյով վճարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ավստրիական APA լրատվական գործակալությունը։
Նեհամերի խոսքով՝ իր և Պուտինի միջև մարտի 11-ին Մոսկվայում «շատ ուղիղ, բաց և կոշտ» խոսակցություն է տեղի ունեցել Ուկրաինա ներխուժման մասին։ Սակայն Ասվտրիայի առաջնորդը հրապարակավ չէր խոսել Ավստրիային գազի մատակարարման անվտանգության հարցի քննարկման մասին։
Իսկ երեկ APA ավստրիական և DPA գերմանական գործակալություններին տված հարցազրույցում Նեհամերը նշել է․ Պուտինի խոսքով՝ «գազի մատակարարումները պաշտպանված են, Ռուսաստանը տրամադրելու է պայմանագրով համաձայանեցված ծավալները, և վճարումները կարող են նախկինի պես եվրոյով կատարվել»։
Նշենք, որ Մոսկվան Եվրոպային զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով չվճարման դեպքում մատակարարումները կարող են դադարեցվել։
Ավստրիան իր գազի 80%-ը ստանում է Ռուսաստանից և դեմ է արտահայտվում ռուսական գազի էմբարգոյին, որի սահմանումը քննարկում է Եվրամիությունը։ Երկիրը պնդում է, որ անհնար է միանգամից այլընտրանքային մատակարարներ գտնել։
Նորա Վանյան
comment.count (0)