Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խաթարումներ են նկատվում «ոչ բարեկամ երկրներին» ռուսական էներգակիրների մատակարարումների դիմաց վճարումներում։
«Հենց այդ «ոչ բարեկամ երկրների» բանկերն ուշացնում են վճարումների փոխանցումը։ Հիշեցնեմ, որ էներգառեսուրսների դիմաց [վճարումների] հաշվարկներում ազգային արժույթների անցնելու խնդիրն արդեն դրված է՝ պետք է աստիճանաբար հրաժարվել դոլարից և եվրոյից», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Նշենք, որ ՌԴ նախագահը մարտի 31-ին հրամանագիր էր ստորագրել «ոչ բարեկամ երկրներին» մատակարարվող գազի հաշվարկները ռուբլով իրականացնելու մասին։
Նորա Վանյան
comment.count (0)