«Ցեղասպանություն» բառը պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները. Մակրոնը՝ Բայդենի հայտարարության մասին
 |tert.am|
17:40 - 14 ապրիլի, 2022

«Ցեղասպանություն» բառը պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները. Մակրոնը՝ Բայդենի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Bleu-ին տված հարցազրույցում բացատրել է իր հրաժարումն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները «ցեղասպանություն» անվանելուց։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «բանավոր էսկալացիան» չի օգնի դադարեցնել պատերազմը։

«Բառերը կարևոր են, և մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք, քանի որ իմ դերն ակնհայտորեն խաղաղություն կառուցելն է, այս պատերազմը դադարեցնելը, ամեն գնով խուսափել էսկալացիայից և պաշտպանել ֆրանսիացի տղամարդկանց և կանանց», - ասել է Մակրոնը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունը պետք է որոշեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։

«Ցեղասպանություն բառն այսօր պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները... Այն պետությունները, որոնք դա համարում են ցեղասպանություն, պետք է միջամտեն միջազգային պայմանագրերի համաձայն, ժողովուրդը դա՞ է ուզում, չեմ կարծում... Բոլորը պետք է կարողանան պահպանել սթափությունը։ Բանավոր էսկալացիան՝ առանց բոլոր հետևանքները հաշվի առնելու, Ուկրաինային չի օգնի»,–ընդգծել է քաղաքական գործիչը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել