Ուկրաինայում մարդասիրական միջանցքների իրականացումը տեղում դժվար է․ ԿԽՄԿ

 |factor.am|
15:56 - 15 ապրիլի, 2022

Ուկրաինայում մարդասիրական միջանցքների իրականացումը տեղում դժվար է․ ԿԽՄԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ երկրի արևելքում և հարավում այսօր համաձայնեցվել է ինը մարդասիրական միջանցք՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Սակայն մարդասիրական միջացքները, որոնք համաձայնեցվում են, շատ բարդ է գործնականում կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Լյուսիլ Մարբոն, գրում է BBC-ին։

Նա ասել է, որ միջանցքների իրականացումը գործնականում դժվար է. ճակատային գիծը միշտ անկայուն է, զինադադարները փխրուն են, նաև անհրաժեշտ է իմանալ ամբողջ շղթան՝ որն է ճշգրիտ երթուղին, որն է ժամկետը, և «սա է այն, ինչն իրականում այդքան դժվարացնում է մարդասիրական միջանցքների իրականացումը»։

Նա, սակայն, նշել է, որ դրանք հաջողությամբ են իրականացվել որոշ շրջաններում, մասնավորապես, երեկ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից 2500 մարդ է տարհանվել։ Սակայն Մարիուպոլի նման այլ շրջաններում, ըստ նրա, հումանիտար միջանցքների իրականացումը դժվար է, քանի որ մարդիկ դիմում են շրջափակված քաղաքից դուրս գալու համար՝ «իրենց հսկայական վտանգի ենթարկելով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել