Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ |1lurer.am|
12:01 - 16 ապրիլի, 2022

Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր՝ ավելի քան 4,6 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, իսկ 7,1 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։

Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 783600 մարդ, որոնցից ավելի քան 147000-ը՝ երեխա:

ՄԱԿ-ի հումանիտար հաստատությունները, վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալները, նշում են, որ ամեն օր երկիր է վերադառնում 30 հազար մարդ, ինչը խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել