factor.am: Եվրամիությունը ևս 50 մլն եվրո հումանիտար ֆինանսավորում է հատկացնում ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը ապրիլի 17-ին։
45 մլն եվրո է նախատեսված Ուկրաինայում հումանիտար նախագծերի համար, 5 մլն եվրո՝ Մոլդովայում։
Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչն ընդգծել է, որ նոր օգնությունը կօգնի մարդկանց, որոնք զրկված են առողջապահության, ջրի և էլեկտրականության հասանելիությունից, ինչպես նաև նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել՝ ամեն ինչ թողնելով ետևում:
Այսպիսով, ԵՄ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը հասել է 143 մլն եվրոյի:
comment.count (0)