ՌԴ-ն Ուկրաինայում կրկին «Իսկանդեր» է կիրառել |tert.am|
13:24 - 18 ապրիլի, 2022

ՌԴ-ն Ուկրաինայում կրկին «Իսկանդեր» է կիրառել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և զինտեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել բարձր ճշգրտության ցամաքային «Իսկանդեր» հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև Պոպասնայա, Յամպոլ և Կրամոտորսկ բնակավայրերի մոտ հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն նաև գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան, երեք զինամթերքի պահեստ, ինչպես նաև անձնակազմ և ռազմական տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել