Ռուսաստանում անհասանելի է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության կայքը։ Այս միջոցը ձեռնարկվել է ՌԴ գլխավոր դատախազության ապրիլի 12-ի պահանջով, գրում է «Կոմերսանտը»։
Ռոսկոմնադզորի արգելափակումների ռեեստրի համաձայն՝ սահմանափակվել է HRW-ի կայքի էջերից մեկի հասանելիությունը։ Բայց քանի որ կայքն օգտագործում է https ցանցային պրոտոկոլը, մեկ էջն արգելափակել հնարավոր չէ, այդ պատճառով էլ արգելափակվել է ողջ կայքը։
Ապրիլի 8-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Human Rights Watch-ը հանել էր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ռեեստրից։ Գերատեսչությունը դա բացատրել էր «գործող օրենսդրության խախտումներով»։ Իրավապաշտպան կազմակերպությունը խոստացել է շարունակել աշխատանքը Ռուսաստանում։
Նորա Վանյան
comment.count (0)