Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով
14:40 - 18 ապրիլի, 2022

Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացման դինամիկան հեռու է բավարար լինելուց, Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումն արդեն համաձայնեցված հարցերի վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Նախագահ [Վլադիմիր Պուտինը] բոլորովին վերջերս է ասել, որ այն ընթանում է՝ ըստ պլանի։ Միաժամանակ փորձագիտական մակարդակում շարունակվում են շփումները բանակցային գործընթացի շրջանակում, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Ցանկանում եմ նաև հիշեցնել նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմն առանձնահատուկ հետևողականություն չի դրսևորում, համաձայնեցված հարցերով դիրքորոշումը հաճախ է փոխվում»։

«Բանակցային գործընթացում առաջխաղացման դինամիկան հեռու է բավարար լինելուց», - հավելել է Պեսկովը։

Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկու այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, թե Կիևը պատրաստ կլինի քննարկել Ղրիմի կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը, եթե Մոսկվան դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն «նախկինի պես պատրաստ չէ հանրային հարթակ տեղափոխել այն հարցերը, որոնք քննարկվում են բանակցությունների ընթացքում»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել