ՌԴ հրթիռային հարվածները կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը. Զելենսկու գրասենյակ |tert.am|

tert.am: Ռուսաստանը կշարունակի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային մինչև պատերազմի վերջին օրը։ Այս մարտավարությունը կշարունակվի առնվազն ևս մեկ ամիս։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը, գրում է РБК-Украина-ն։

«Պատրանքներ չպետք է լինեն, հրթիռային հարձակումները մեր քաղաքների վրա կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը, և այժմ ապահով վայրեր չկան», – ասել է նա:

Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանը հրթիռների մի մասը կթողնի «ՆԱՏՕ-ի հետ սարսափելի պատերազմի համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև