tert.am: Ուկրաինայում սկսվում է «հատուկ ռազմական գործողության» հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական «ազատագրմանը»։ Այս մասին երեքշաբթի India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը: Այժմ կարևոր պահ է լինելու»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։
comment.count (0)