Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն

 |armenpress.am|
14:55 - 19 ապրիլի, 2022

Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ուկրաինական իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։

Նրա խոսքով, Անկարան այս հարցում ակտիվ կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։

«Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ  համաձայն՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի: Այս տարբերակի դեմ կարծիքներ են հնչում, իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ են քննարկվում»,- ասել է  Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին։

«Անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել, սակայն ակտիվ քայլեր են անհրաժեշտ։ Թուրքիան ձգտում է առաջնորդություն ստանձնել այս հարցում»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել