tert.am: Եվրամիության կողմից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը ոչ թե պատերազմի երկարացում է նշանակում, այլ օգնություն՝ երկրի պաշտպանությանը։
Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի շատ զենք չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ ավելի շատ կարողություն Ուկրաինայի համար՝ պաշտպանելու երկիրը, քաղաքացիներին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԵՄ-ն երկարացնում պատերազմը՝ Ուկրաինային ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով, և արդյոք Բրյուսելը ինչ-որ բան անում է կռիվը դադարեցնելու համար:
comment.count (0)